Այսօր Նելսոն Մանդելայի միջազգային օրն է
Նելսոն Մանդելայի միջազգային օրը հիմնվել է ՄԱԿ ԳՎ-ի կողմից 2009-ի նոյեմբերին ու նշվում է ամեն տարի հուլիսի 18-ին՝ ի նշան հարգանքի ու երախտիքի խաղաղության ու ազատության գործում Աֆրիկայի նախկին նախագահի ավանդի հանդեպ։
Նելսոն Ռոլիխլախլա Մանդելան ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահն է եղել։ Ապարտեիդի ժամանակաշրջանում նա մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից է եղել, ինչի համար 26 տարի է անցկացրել բանտում։ 1990-ին իրավապաշտպանը ազատ է արձակվել, իսկ 1993-ին արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Մեկ տարի անց, 1994-ի գարնանը, կայացել են Հարավային Աֆրիկայի առաջին համընդհանուր ընտրությունները, որի ժամանակ ընտրական իրավունք են ստացել բազմազգ երկրի բոլոր բնակիչները։ Դրանց արդյունքներով Նելսոն Մանդելան դարձել է ՀԱՀ-ի նախագահը ու առաջին սեւամորթը, ով զբաղեցրել այդ պաշտոնը: