ԱՄՆ-ն խոստովանել է, որ Կուբան ահաբեկչական պետություն չէ
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խոստավանել է, որ Կուբայի կառավարությունը երբևէ չի մասնակցել ահաբեկչական գործողությունների:
«Մայամի Հերալդ» պարբերականը հաղորդել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության հակահաբեկչական բաժինը Կուբայի մասին ներկայացրած զեկույցում հստակեցրել է.«Ոչ մի տեղեկություն չկա վերջին մեկ տարվա ընթացքում Կուբայի կառավարության մասնակցության մասին ահաբեկչական գործողություններում»:
Սա այն դեպքում, երբ անցած տարվա ներկայացված զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը առանց ապացույցերի Կուբային մեղադրել էր ահաբեկչական գործողություններին մասնակցության մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսին հայտարարել էր, որ անտեսելու է Կուբայի հետ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ նախկին նախագահ Բարաք Օբամայի ջանքերը և կանխելու է Հավանա-Վաշինգտոն հարաբերությունները: