Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ ԻՊ առաջնորդ Ալ Բաղդադին ողջ է
Հուլիս 22, 2017 10:40 Asia/Tehran
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետտիսը կարծում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ակ Բաղդադին ողջ է, տեղեկացնում է Reuters-ը:
Նախարարի խոսքով Ալ Բաղդադին առաջվա նման դերակատարություն ունի ԻՊ գործունեության մեջ: Ավելի վաղ իրաքյան նորությունների «Սումարիա նյուզ» կայքը տեղեկացրել էր, որ ԻՊ աղբյուրը հաստատել է Ալ բաղդադիի մահը և նշել, որ շուտով ԻՊ-ը կհրապարակի խմբավորման նոր առաջնորդի անունը: Այլ մանրամասներ, որոնք կհաստատեին Ալ Բաղդադիի մահը, կայքը չեր ներկայացրել:
Պիտակ