Մակրոնի վարկանիշը 1 ամսում կտրուկ նվազել է
Հուլիս 23, 2017 07:08 Asia/Tehran
Մեկ ամսվա ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը կտրուկ նվազել՝ իջնելով 10 տոկոսով: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն՝ հղում տալով Journal du Dimanche-ին:
Իշխանության ղեկին 3 ամսվա ընթացքում այսքան կտրուկ նվազել էր միայն Ժակ Շիրակի նկատմամբ վստահությունը 1995 թվականին: Նման տվյալներ ստացվել են «Ifop» կենտրոնի իրականացրած հարցումների միջոցով:
Մակրոնի նկատմամբ ժողովրդի վստահությունը տոկոսներով կազմել էր 54: Այս արդյունքները կարելի է բացատրել պաշտպանության բյուջեի շուրջ ձևավորված սկանդալով և Մակրոնի՝ նախագահական պարտականությունները լավ չկատարելու վերաբերյալ հասարակության մտավախություններով:
operativ.am
Պիտակ