Ռուսաստան.«Հակաիրանական շրջափակումները ՀԳՀԾ-ի խախտում են»
https://parstoday.ir/hy/news/world-i67990-Ռուսաստան._Հակաիրանական_շրջափակումները_ՀԳՀԾ_ի_խախտում_են
Ռուսաստանը Թեհրանի դեմ նոր շրջափակումների կիրառումը Իրանի ու Վեցնյակի միջև կայացած միջուկային համաձայնության խախտում է համարել:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հուլիս 23, 2017 13:28 Asia/Tehran
  • Ռուսաստան.«Հակաիրանական շրջափակումները ՀԳՀԾ-ի խախտում են»

Ռուսաստանը Թեհրանի դեմ նոր շրջափակումների կիրառումը Իրանի ու Վեցնյակի միջև կայացած միջուկային համաձայնության խախտում է համարել:

Կիրակի օրը հաղորդագրություն տարածելով, ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ ուրբաթ օրը Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի 8-րդ հանձնաժողովում մասնակիցները կարևորել են կառուցողական մթնոլորտում համաձայնության բոլոր կետերի լիարժեք իրագործումը:

Հաղորդագրության մեջ ասված է, որ Իրանը հարգել է իր բոլոր հանձնառությունները ՀԳՀԾ-ի համաձայն և բարձր մակարդակում համագործակցություն է ծավալել ՄԱԳԱՏԷ-ի հետ, կազմակերպությունը նաև բազմիցս հաստատել է Թեհրանի կողմնորոշումը:

Ռուսաստանը կարևորել է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի համաձայն ՀԳՀԾ-ի բոլոր կետերի, այդ թվում հակաիրանական շրջափակումների չեղարկման մասին կետի հարգումը միջազգային այդ համաձայնության բոլոր ստորագրողների կողմից: