ԵՄ-ից պահանջվել է առավել ճնշում գործադրել Թուրքիայի վրա
Միջազգային ներում կազմակերպությունը ԵՄ-ից պահանջել է առավել ճնշում գործադրելով, Թուրքիային պարտադրել հարգել մարդու իրավունքները:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Միջազգային ներում կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին երեքշաբթի օրը Բրյուսելում ԵՄ-ից պահանջեց, Թուրքիայի կողմից իրավապաշտպանների դեմ հալածանքները շարունակվելու դեպքում խզել այդ երկրի հետ իր բոլոր հարաբերությունները:
Միջազգային ներում կազմակերպության գլխավոր քարտուղարը Թուրքիայում այդ կազմակերպության մասնաճյուղի տնօրենի կալանավորումը միջազգային օրենքների ոտնահարում է բնորոշել:
«ԵՄ-ն պիտի դիմակայի Թուրքիայի կառավարությանը»,-հայտարարել է Միջազգային ներում կազմակերպության գլխավոր քարտուղարը:
Նրա Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը խստացրել է իր ընդդիմադիրների դեմ սահմանափակությունները: