Հուլիս 26, 2017 07:37 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունեց Իրանի ու Ռուսաստանի դեմ շրջափակումների համապարփակ նախագիծը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը Թեհրանի ու Մոսկվայի դեմ Վաշինգտոնի թշնամական կողմնորոշման շրջանակում 417 կողմ և 3 դեմ ձայներով ընդունեց Իրանի ու Ռուսաստանի դեմ շրջափակումների համապարփակ նախագիծը:

Այս նախագիծը համարվում է ավելի վաղ ԱՄՆ-ի Սենատում վավերացված Իրանի ու Ռուսաստանի դեմ շրջափակումների բարեփոխված տարբերակը:

ԱՄՆ Սենատը հունիսի 15-ին Ռուսաստանի և Իրանի դեմ նոր շրջափակումներ վավերացրեց, սակայն այդ  փաթեթի մեջ նաև Հյուսիսային Կորեային ներառելու կապակցությամբ հանրապետականների նոր առաջարկի պատճառով, Ներկայացուցիչների տնում այս օրինագծի մասին քվեարկությունը հետաձգվել  էր:

Սենատում վավերացվելուց հետո, այս որոշումը օրենքի վերածվելու և գործադրվելու համար պետք է ստորագրվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին ավելի վաղ անդրադառնալով ահաբեկիչների դեմ պատերազմում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ ցուցաբերվող Իրանի ու Ռուսաստանի հովանավորությանն ընդգծել էր. «Թրամփն ու իր թիմակիցները քննարկում են Սիրիային պաշտպանելու պատճառով Իրանի ու Ռուսաստանի դեմ առավել շրջափակումներ գործադրելու հնարավորությունը»:

 

Պիտակ