Սիոնիստական ռեժիմը Թրամփի վարչակազմի հովանավորությամբ սաստկացնում է Երուսաղեմում ոճրագործությունները
https://parstoday.ir/hy/news/world-i68180-Սիոնիստական_ռեժիմը_Թրամփի_վարչակազմի_հովանավորությամբ_սաստկացնում_է_Երուսաղեմում_ոճրագործությունները
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչի տեղակալն ասաց. «Սիոնիստների հանդեպ ԱՄՆ-ի նոր կառավարության բացահայտ հովանավորությունները ցավալի են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2017 03:10 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը Թրամփի վարչակազմի հովանավորությամբ սաստկացնում է Երուսաղեմում ոճրագործությունները

ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչի տեղակալն ասաց. «Սիոնիստների հանդեպ ԱՄՆ-ի նոր կառավարության բացահայտ հովանավորությունները ցավալի են»:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալ Էսհաղ Ալ Հաբիբը երեքշաբթի օրը «Միջին Արևելքի իրավիճակի ու Պաղեստինի հարցի քննարկմանը նվիրված ԱԽ նիստում ընդգծեց. «Սիոնիստական ռեժիմի միջոցով պաղեստինյան տարածքների բռնազավթումը գտնվում է Միջին Արևելքի բոլոր ճգնաժամերի կենտրոնում»:

«Իսրայելի ռեժիմի զավթողականությունը, պաղեստինցիների և այլ երկրների իրավունքների շարունակական ոտնահարումը, ինչպես նաև տարածամոլական քաղաքականությունները վերջին մի քանի տասնամյակներում շարունակվել են և այս քայլերը հիշյալ ռեժիմի հանդեպ ԱՄՆ-ի նոր վարչակազմի բացահայտ հովանավորության պատճառով առավել լուրջ տեսք են ստացել»,-հավելեց Էսհաղ Ալ Հաբիբը:

Էսհաղ Ալ Հաբիբն ընդգծեց. «1948 թվականից ի վեր Սիոնիստական ռեժիմն առնվազն 14 անգամ ոտնձգություն է իրականացրել իր հարևանների ու տարածաշրջանի պետությունների դեմ և ԱՄՆ-ի հովանավորության ներքո շարունակում է իր այդ վերաբերմունքը: Պաղեստինցիների դեմ հալածանքները և «Ալ-Աղսա» մզկիթ մուսուլմանների մուտքի արգելքը այս ռեժիմի անօրինական քայլերից են համարվում»:

Էսհաղ Ալ Հաբիբն ԱՄՆ-ի արկածախնդրական ու ոտնձգողական քաղաքականությունները, այդ թվում ամերիկյան զենքերի հոսքը Միջին Արևելքի տարածաշրջան, անկայունության ու ճգնաժամի գլխավոր ազդակներից համարեց: