Թրամփ.«ՀԳՀԾ-ն վատ համաձայնություն է»
https://parstoday.ir/hy/news/world-i68192-Թրամփ._ՀԳՀԾ_ն_վատ_համաձայնություն_է
Զավեշտալի հայտարարություններ կատարելով, ԱՄՆ նախագահը զգուշացրել է ԻԻՀ-ի կողմից միջուկային համաձայնությունը չհարգելու հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2017 07:23 Asia/Tehran
  • Թրամփ.«ՀԳՀԾ-ն վատ համաձայնություն է»

Զավեշտալի հայտարարություններ կատարելով, ԱՄՆ նախագահը զգուշացրել է ԻԻՀ-ի կողմից միջուկային համաձայնությունը չհարգելու հետևանքների կապակցությամբ:

«Ֆարս» գործակալության հաղորդմամբ՝ չորեքշաբթի օրը Թրամփը հայտարարել է.«Եթե Իրանը չկատարի ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորությունները, ապա Իրանի համար «չափազանց մեծ խնդիրներ» են առաջանալու»: «Այս վատ համաձայնության շնորհիվ, Իրանը դարձել է ավելի հանդուգն: Սակայն դա չի շարունակվելու».ասել է ԱՄՆ նախագահը:

ԱՄՆ նախագահն այն դեպքում է զգուշացնում Իրանի կողմից միջուկային համաձայնությունը չհարգելու կապակցությամբ, երբ ավելի վաղ, ՄԱԳԱՏԷ-ն, ՄԱԿ-ի ԱԽ-ը և ԱՄՆ մյուս պետայրերը հաստատել էին, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին:

Ամերիկյան «Hill» օրաթերթի հաղորդմամբ՝ Թրամփն իր կառավարության կազմում առանձին թիմ է ձևավորելու ՝ միջուկային համաձայնությունը պատռելու համար:

Ավելի վաղ, լրատվական աղբյուրները հաղորդել էին, որ ԱՄՆ կառավարությունը քննարկում է ԻԻՀ-ի հետ միջուկային համաձայնության գործադրման աշխատանքների գրասենյակը փակելու հարցը: