ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում երկու միլիոն երեխաների ծանր վիճակի մասին
ՄԱկ-ը զգուշացրել է, որ Եմենում երկու միլիոն երեխա տառապում է սուր թերսնումից : Պատերազմի, աղքատության ու խոլերա հիվանդության պատճառով, երկիրը հայտնվել է աղետի առջև:
«Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ին կից կառույցների, այդ թվում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և սննդի միջազգային ծրագրի բարձրաստիճան ներկայացուցիչները մի հաղորդագրություն տարածելով, հայտարարել են.«Եմենի երեխաների շուրջ 80 տոկոսին հումանիտար անհապաղ օգնություն է անհրաժեշտ: Երկրում խոլերան 1900 հոգու մահվան պատճառ է դարձել»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Սննդի համաշխարհային ծրագիրը զգուշացրել են, որ երեխաների թերսնումը այլ հիվանդությունների է հանգցնելու:
Տարածած հաղորդագրությունում, կազմակերպությունները միջազգային հանրությանը կոչ են արել կրկնապատկել Եմենին օգնության ջանքերը ՝ երկրի ճգնաժամի համար քաղաքական լուծում գտնելով: