Թուրքիայի վարչապետը հանդիպելու է երկրում գործող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i68286-Թուրքիայի_վարչապետը_հանդիպելու_է_երկրում_գործող_գերմանական_ընկերությունների_ներկայացուցիչների_հետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հուլիսի 27-ին կհանդիպի երկրում խոշոր ներդրումներ իրականացնող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2017 08:35 Asia/Tehran
  • Թուրքիայի վարչապետը հանդիպելու է երկրում գործող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հուլիսի 27-ին կհանդիպի երկրում խոշոր ներդրումներ իրականացնող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գերմանական Die Zeit պարբերականը նախորդ շաբաթ հրապարակել էր լուրն այն մասին, որ Թուրքիան 68 անձանց և կազմակերպությունների անուններով ցուցակ է հանձնել Գերմանիայի դաշնային անվտանգության կազմակերպությանը: Նշվում էր, թե ցուցակում ներգրավված անձինք և կազմակերպությունները մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչությանն աջակցելու մեջ:

Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ գերմանական կազմակերպությունների դեմ սկսված հետաքննություն չկա: «Դա սուտ է»,- ասել էր նա, իսկ փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ կատարվածը «հաղորդակցության սխալի» հետևանք է:

Դրանից հետո Գերմանիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ Թուրքիան գերմանական կազմակերպությունների անուններով ներկայացված ցուցակը հետ է վերցրել:

Գերմանիան առաջատար է Թուրքիայում օտարերկրյա ներդրումների ծավալով: Երկրում գործում է  շուրջ 6 հազար գերմանական կազմակերպություն:

1in.am/