Սևան Նիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել
https://parstoday.ir/hy/news/world-i68288-Սևան_Նիշանյանը_Հունաստանում_ժամանակավոր_կեցության_իրավունք_է_ստացել
Թուրքական բանտից փախուստի դիմած հայազգի հրապարակախոս Սևան Նիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել` հայտնում է «Արմենպրես»-ը, նաև նշում, որ Հունաստանի ապաստան տրամադրելու գրասենյակը մտավորականին ժամանակավոր կեցության իրավունք է տվել վեց ամիս ժամկետով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2017 08:43 Asia/Tehran
  • Սևան Նիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել

Թուրքական բանտից փախուստի դիմած հայազգի հրապարակախոս Սևան Նիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել` հայտնում է «Արմենպրես»-ը, նաև նշում, որ Հունաստանի ապաստան տրամադրելու գրասենյակը մտավորականին ժամանակավոր կեցության իրավունք է տվել վեց ամիս ժամկետով:

«Հունաստանն ի սկզբանե դիտարկել եմ որպես իմ երկրորդ կամ երրորդ հայրենիք, սա շատ գեղեցիկ ու քաղաքակիրթ երկիր է: Շատ ուրախ կլինեմ կյանքիս նոր փուլն անցկացնել այստեղ», — «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Նիշանյանը:

Սևան Նիշանյանը 2014 թվականին 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ Իզմիրի Շիրիջե գյուղում գտնվող իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով: Ըստ թուրքական մամուլի Նիշանյանի ձերբակալությունը Թուրքիայի իշխանությունների սարքած գործն է, որոնց տարիներ շարունակ քննադատել է մտավորականը:

armradio.am/