Ռուսաստանի արտգործնախարարություն է կանչվել ԱՄՆ-ի դեսպանը
https://parstoday.ir/hy/news/world-i68400-Ռուսաստանի_արտգործնախարարություն_է_կանչվել_ԱՄՆ_ի_դեսպանը
«Ինտերֆաքս» գործակալության հաղորդման համաձայն` ուրբաթ օրը ՌԴ արտգործնախարարություն է կանչվել Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թաֆթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2017 14:38 Asia/Tehran
  • Ռուսաստանի արտգործնախարարություն է կանչվել ԱՄՆ-ի դեսպանը

«Ինտերֆաքս» գործակալության հաղորդման համաձայն` ուրբաթ օրը ՌԴ արտգործնախարարություն է կանչվել Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թաֆթը:

ՌԴ ԱԳՆ-ը ԱՄՆ-ի դեսպանին է հանձնել ամերիկացի դիվանագետների թիվը կրճատելու և Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը պատկանող կալվածների առգրավման մասին նոտա:

Մոսկվան որոշել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատան և դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների թիվը կրճատել 455 հոգու:

Ռուսաստանը որոշել է օգոստոսին Մոսկվայի Սերեբրյենի Բոր տարածքում և Դարոժնի պողոտայում առգրավել ԱՄՆ-ին պատկանող կալվածները:

Հինգշաբթի օրը  ԱՄՆ-ի Սենատը վավերացրեց Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ շրջափակումների օրինագիծը: