Թուրք ընդդիմադիր կուսակցապետին ներկայացրել են Նոբելյան մրցանակի թեկնածու
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ներկայացվել է Նոբելյան մրցանակի թեկնածու:
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ CHP-ի պատգամավոր Գյուրսել Թեքինը մի հեռուստահաղորդման ժամանակ հայտարարել է, թե մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից իրենց կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ներկայացվել է Նոբելյան մրցանակի թեկնածու։
Նա շեշտել է, թե Քեմալ Քըլըչդարօղլուն նման պատվի է արժանացել «Արդարություն» քայլերթն իրականացնելու, ժողովրդավարության, իրավունքի ու խաղաղության համար ակտիվ պայքարի համար։
Նշենք, որ Քեմալ Քըլըչդարօղլուն ծնվել է Դերսիմում։ Ըստ թուրքական մամուլի Քեմալ Քըլըչդարօղլուի մայրը հայուհի է։ Քըլըչդարօղլուն եւս չի ժխտել մոր հայ լինելու մասին հարցերը՝ ասելով, որ թե կարեւոր չէ, թե ինչ ազգություն ունի մայրը։