Վրաստանում մեկնարկեց ՆԱՏՕ-ի զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/world-i68594-Վրաստանում_մեկնարկեց_ՆԱՏՕ_ի_զորավարժությունը
Կիրակի օրը Վրաստանի «Վազիանի»-ի ու « Նորիո»-ի ռազմաբազաներում մեկնարկեց ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժությունը, որը տևելու է երկու շաբաթ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2017 03:14 Asia/Tehran
  • Վրաստանում մեկնարկեց ՆԱՏՕ-ի զորավարժությունը

Կիրակի օրը Վրաստանի «Վազիանի»-ի ու « Նորիո»-ի ռազմաբազաներում մեկնարկեց ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժությունը, որը տևելու է երկու շաբաթ:

ԻՌՆԱ-ն հղում կատարելով վրացական աղբյուրների հաղորդել է, որ Վրաստանի քաղաքական ու զինվորական պաշտոնատարների մասնակցությամբ մեկնարկած «Արժանավոր գործընկեր-2017» զորավարժությանը մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սլովենիայի, Հայաստանի և Ուկրաինայի 2800 զորայիններ:

Սա երրորդ անգամ է ինչ ՆԱՏՕ-ի «Արժանավոր գործընկեր» զորավարժությունը կազմակերպվում է Վրաստանի տարածքում:

ՆԱՏՕ-ի «Արժանավոր գործընկեր» զորավարժությունը 2015 և 2016 թվականներին նույնպես կազմակերպվեց Վրաստանի տարածքում:

ԱՄՆ նախագահի առաջին տեղակալ Մայք Փենսը ՆԱՏՕ-ի «Արժանավոր գործընկեր-2017» զորավարժությունը դիտելու և Վրաստանի պաշտոնատարների հետ հանդիպելու նպատակով երկուշաբթի օրը կուղևորվի Թբիլիսի: