Վրաստանում մեկնարկեց ՆԱՏՕ-ի զորավարժությունը
Կիրակի օրը Վրաստանի «Վազիանի»-ի ու « Նորիո»-ի ռազմաբազաներում մեկնարկեց ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժությունը, որը տևելու է երկու շաբաթ:
ԻՌՆԱ-ն հղում կատարելով վրացական աղբյուրների հաղորդել է, որ Վրաստանի քաղաքական ու զինվորական պաշտոնատարների մասնակցությամբ մեկնարկած «Արժանավոր գործընկեր-2017» զորավարժությանը մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սլովենիայի, Հայաստանի և Ուկրաինայի 2800 զորայիններ:
Սա երրորդ անգամ է ինչ ՆԱՏՕ-ի «Արժանավոր գործընկեր» զորավարժությունը կազմակերպվում է Վրաստանի տարածքում:
ՆԱՏՕ-ի «Արժանավոր գործընկեր» զորավարժությունը 2015 և 2016 թվականներին նույնպես կազմակերպվեց Վրաստանի տարածքում:
ԱՄՆ նախագահի առաջին տեղակալ Մայք Փենսը ՆԱՏՕ-ի «Արժանավոր գործընկեր-2017» զորավարժությունը դիտելու և Վրաստանի պաշտոնատարների հետ հանդիպելու նպատակով երկուշաբթի օրը կուղևորվի Թբիլիսի: