Օգոստոս 01, 2017 07:35 Asia/Tehran
  • Ռուսաստանը մտահոգություն է  հայտնել ԱՄՆ-ի ռազմամոլության և Հյուսիսային Կորեայի քայլերի կապակցությամբ

Ռուսաստանը մտահոգ է Կորեական թերակղզում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական տեղաշարժերից և Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումներից:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Ռուսաստանի ԱԳ նախարարությունը երկուշաբթի երեկոյան մի հաղորդագրության մեջ նշել է, որ հուլիսի 28-ին Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի ոտնահարում է: Հաղորդագրության մեջ ասված է. «Միևնույն ժամանակ Կորեական թերակղզու տարածաշրջանում ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի ու Ճապոնիայի ռազմական տեղաշարժերը հավելում են կրել և «ԹԱԴ» հակահրթիռային համակարգ տեղադրելու կապակցությամբ Վաշինգտոնի նախագծի գործադրումը բարդացրել է Կորեական թերակղզում տիրող իրավիճակը»:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը կողմերին կոչ է արել ինքնազսպվածություն ցուցաբերել և հրաժարվել Կորեական թերակղզում իրավիճակը սրող քայլերից:

 

Պիտակ