Թուրքիայի ձախողված հեղաշրջման մեղադրյալների ամնենամեծ դատավարության մեկնարկը
https://parstoday.ir/hy/news/world-i68720-Թուրքիայի_ձախողված_հեղաշրջման_մեղադրյալների_ամնենամեծ_դատավարության_մեկնարկը
Թուրքիայում մեկնարկել է 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման հարցով մեղադրյալների ամենամեծ դատավարությունը: Այդ մասին տեղեկացրել են թուրքական աղբյուրները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2017 12:49 Asia/Tehran
  • Թուրքիայի ձախողված հեղաշրջման մեղադրյալների ամնենամեծ դատավարության մեկնարկը

Թուրքիայում մեկնարկել է 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման հարցով մեղադրյալների ամենամեծ դատավարությունը: Այդ մասին տեղեկացրել են թուրքական աղբյուրները:

Վկայակոչելով թուրքական աղբյուրները Ֆրանսպրես գործակալությունը հաղորդել է, որ երեքշաբթի օրը Անկարայում անվտանգության խիստ միջոցառումների ներքո մեկնարկել է 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայի ձախողած հեղաշրջման հետ կապված ամենամեծ դատավարությունը:

Նշվում է, որ  գործի հետ կապված 500 կասկածյալները միաժամանակ են դատվելու:

Հատկանշական է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել էր.«Անցած շաբաթվա ընթացքում Գյուլենի և 2016թ. հեղաշրջման հետ կապ ունենալու մեղադրանքով այդ երկրում ձերբակալվել է 1100 մարդ»:

Այդ հաղորդագրության մեջ ասված է.«Ձերբակալվածներից 831-ը կապված են Գյուլերին խմբի հետ, իսկ 213-ը Թուրքիայի Քուրդստանի բանվորական կուսակցության հետ են կապված»: