Ստամբուլում մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i68726-Ստամբուլում_մեկնարկել_է_Իսլամական_համագործակցության_կազմակերպության_արտահերթ_նիստը
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է «Երուսաղեմը, Ալ-Աղսա մզկիթը և Պաղեստինը» թեմայով Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների արտահերթ նիստը: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2017 13:43 Asia/Tehran
  • Ստամբուլում մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստը

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է «Երուսաղեմը, Ալ-Աղսա մզկիթը և Պաղեստինը» թեմայով Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների արտահերթ նիստը: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

 

Եռօրյա նիստին մասնակցել են ավելի քան 40 իսլամական երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նիստում քննարկվում են Պաղեստինի օկուպացված տարածքներում տեղի ունեցած  վերջին իրադարձությունները և Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները:

Իսլամական 14 երկրի ԱԳ նախարարներ, այդ թվում` Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, մասնակցել են  նիստին:

Իսլամական համագործակցության կազմակերպության հերթական նախագահ Թուրքիան սրբազան Երուսաղեմում բախումների ուժգնանալու հետևանքով առաջարկեց  արտահերթ նիստ գումարել:

Երուսաղեմում վերջերս ծանր բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների ու սիոնիստ բանակայինների միջև:Այդ բախումները տեղի են ունեցել պաղեստինցիների կողմից  Ալ-Աղսա մզկիթում սիոնիստական ռեժիմի անվտանգության քայլերի դեմ իրականացված բողոքի ակցիայի շրջանակում: