Մարդկությունը սպառել է վերականգնվող պաշարների տարեկան ծավալը
https://parstoday.ir/hy/news/world-i68844-Մարդկությունը_սպառել_է_վերականգնվող_պաշարների_տարեկան_ծավալը
Երկրի բնակչությունը 2017-ի օգոստոսի 2-ին գերազանցել է վերականգնվող պաշարների օգտագործման թույլատրելի սահմանը, հայտնում է Global Footprint Network գիտական կենտրոնի զեկույցը, փոխանցում է Gazeta-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2017 15:17 Asia/Tehran
  • Մարդկությունը սպառել է վերականգնվող պաշարների տարեկան ծավալը

Երկրի բնակչությունը 2017-ի օգոստոսի 2-ին գերազանցել է վերականգնվող պաշարների օգտագործման թույլատրելի սահմանը, հայտնում է Global Footprint Network գիտական կենտրոնի զեկույցը, փոխանցում է Gazeta-ն։

Նյութում նշվում է, որ մինչեւ օգոստոսի 2-ը աշխարհը սպառել է վերականգնվող ռեսուրսների այնպիսի ծավալ, որը մոլորակը կարող է վերարտադրել մեկ տարում։ Դա նշանակում է, որ տարվա մյուս մասը Երկրի բնակչությունըայդ ռեսուրսները սպառելու է «վարկով»։

«Բնապահպանական պարտքի համաշխարհային օրը այն օրն է, երբ բնական պաշարների հարցում մարդկության ամենամյա պահանջարկը գերազանցում է այն, ինչը Երկիրը կարող է վերարտադրել ամբողջ տարվա ընթացքում։ Այս տարի Բնապահպանական պարտքի համաշխարհային օրը օգոստոսի 2-ին է համընկել»,- ասված է հետազոտության մեջ։

Ընդ որում փորձագետները հավելում են, որ Երկրի բնակչությունը սկսել է ավելի արագ ծախսել պաշարները, քան նախկինում ու թույլատրելի գործածման սահմանը ամեն տարի ավելի է մոտենում տարեսկզբին։ Եվ այսպես, 2016-ին մարդկությունը սկսել է «պարտքով» ապրել օգոստոսի 3-ից, 2015-ին՝ օգոստոսի 4-ից, իսկ 10 տարի առաջ՝ օգոստոսի 15-ից։

Գիտնականները նշում են, որ պաշարների «գերածախսը» հանգեցնում է «անտառների անհետացմանը, երաշտի, խմելու ջրի պակասի, հողի էրոզիայի, կենսաբանական բազմազանության կորստի, մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության ավելացման»։

2016-ի դեկտեմբերի սկզբին Երկրի բնակչության թվաքանակը հասել է 7․43 մլրդ մարդու, ավելանալով 1․1 տոկոսով։

News.am