Ճապոնիայի վարչապետը նոր կառավարությունը կհավաքի ըստ վարկանիշի
https://parstoday.ir/hy/news/world-i68904-Ճապոնիայի_վարչապետը_նոր_կառավարությունը_կհավաքի_ըստ_վարկանիշի
Օգոստոսի 3-ին ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կողմից նախարարների կաբինետի փոփոխություններից առաջ, երկրի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել։ Նոր կառավարության կազմը հայտնի կլինի մոտակա ժամերին։ Այս մասին հայտնում է «Վեստի.ռու»-ն։ 
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 03, 2017 13:37 Asia/Tehran
  • Ճապոնիայի վարչապետը նոր կառավարությունը կհավաքի ըստ վարկանիշի

Օգոստոսի 3-ին ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կողմից նախարարների կաբինետի փոփոխություններից առաջ, երկրի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել։ Նոր կառավարության կազմը հայտնի կլինի մոտակա ժամերին։ Այս մասին հայտնում է «Վեստի.ռու»-ն։ 


Ճապոնիայի կառավարության՝ ամբողջ կազմով հրաժարական ներկայացնելն ընթացակարգ է, որն անհրաժեշտ է նախարարների կաբինետում փոփոխություններ կատարելու համար։ Ճապոնական ԶԼՄ-ների տվյալներով, Սինձո Աբեն նախատեսում է փոխել նախարարների կեսից ավելիին, այդ թվում՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին։

Այսպիսով՝ Ճապոնիայի վարչապետը փոխում է 19-ից 14 նախարարի, ուշադրություն դարձնելով վարկանիշին:

panorama.am/