Մինչեւ 2050 թվականը կույր մարդկանց թիվն աշխարհում երեք անգամ կավելանա
https://parstoday.ir/hy/news/world-i68950-Մինչեւ_2050_թվականը_կույր_մարդկանց_թիվն_աշխարհում_երեք_անգամ_կավելանա
Մինչեւ 2050 թվականը կույր մարդկանց թիվն աշխարհում երեք անգամ կավելանա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2017 15:56 Asia/Tehran
  • Մինչեւ 2050 թվականը կույր մարդկանց թիվն աշխարհում երեք անգամ կավելանա

Մինչեւ 2050 թվականը կույր մարդկանց թիվն աշխարհում երեք անգամ կավելանա:

Այս մասին ասված է Lancet Global Health բժշկական ամսագրում հրապարակված գիտնականների հաշվետվությունում :Դրա համաձայն՝ 2050 թվականին թույլ մարդկանց թիվը 36 մլն-ից կհասնի 115 միլիոնի: Պատճառը ծերացող բնակչության աճն է:

 «2015 թվականին 7.33 մլրդ մարդկանցից 36 մլն-ը կույր էր... Աշխարհի բնակչության տարիքային կառուցվածքում փոփոխությունները հանգեցնում են կույր եւ տեսողական խանգարումներ ունեցողների թվի զգալի աճին: Օրինակ՝ 2020 թվականին կույր մարդկանց թիվը կհասնի 38.5 միլիոնի, իսկ 2050 թվականին այդ թիվը 115 մլն կլինի»,- ասված է հաշվետվությունում:

Ամենամեծ թվով կույր եւ տեսողական խանգարումներ ունեցող բնակչությունն ունեն Հարավային Ասիայի, ինչպես նաեւ Սահարայից դեպի հարավ գտնվող աֆրիկյան երկրները:

1990-ից 2015 թվականներին 188 երկրներում անցկացված հետազոտության տվյալներով՝ ավելի քան 200 մլն մարդ ներկայում տեսողական ընկալման միջին եւ ծանր խանգարումներ ունի: Այս թիվը 2050 թվականին կարող է գերազանցել 550 միլիոնը:

News.am