Մամուլի տեսություն 04-08-2017
https://parstoday.ir/hy/news/world-i68990-Մամուլի_տեսություն_04_08_2017
12-րդ կառավարության կազմում շարունակելու են պաշտոնավարել ազգային անվտանգության, ԱԳ, առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության, գյուղատնտեսության, տրանսպորտի և քաղաքաշինության, նավթի ու սպորտի և երիտասարդության հարցերով նախարարները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2017 09:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  04-08-2017

12-րդ կառավարության կազմում շարունակելու են պաշտոնավարել ազգային անվտանգության, ԱԳ, առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության, գյուղատնտեսության, տրանսպորտի և քաղաքաշինության, նավթի ու սպորտի և երիտասարդության հարցերով նախարարները:

«Ալիք»
Կառավարության կազմի մասին վերջին կանխատեսումները

 

«Թասնիմ» լրատվական գործակալությունը ներկայացրել է 12-րդ կառավարության կազմի մասին վերջին կանխատեսումները, որոնք վկայում են այն մասին, թե արդեն շրջանավարտ կառավարության կազմում ընդգրկված նախարարների առնվազն 50 տոկոսը հրաժեշտ են տալու իրենց զբաղեցրած պաշտոններին:

Շրջանառվող լուրերը վկայում են այն մասին, որ 12-րդ կառավարության կազմում շարունակելու են պաշտոնավարել ազգային անվտանգության, ԱԳ, առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության, գյուղատնտեսության, տրանսպորտի և քաղաքաշինության, նավթի ու սպորտի և երիտասարդության հարցերով նախարարները:

Փոփոխության են ենթարկվելու կրթության, պաշտպանության, արդյունաբերության, արդարադատության, բարձրագույն կրթության և տեխնոլոգիաների, տնտեսության, էներգետիկայի ու կապ և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները:

Էսհաղ Ջահանգիրին կշարունակի զբաղեցնել հանրապետության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդեն նախկին նախարար ՝ Մահմուդ Վայեզին մեծ հավանականությամբ կզբաղեցնի նախագահի գրասենյակի ղեկավարի պաշտոնը:

 

«Համշահրի»
Ղասեմի.«Իրանն իրեն է վերապահում ԱՄՆ-ի հակաիրանական քայլերին պատասխանելու իրավունքը»

 

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է.« Իրանն իրեն է վերապահում ԱՄՆ-ի հակաիրանական քայլերին պատասխանելու իրավունքը և ելնելով երկրի ազգային անվտանգության և ժողովրդի շահերի պահպանման իրավունքից, Իրանն անհրաժեշտ քայլեր է անելու այդ ուղղությամբ»:

ԱՄՆ Սենատում և Ներկայացուցիչների պալատում հակաիրանական պատժամիջոցների վավերամանն անդրադառնալով, Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է անշյդ անօրինական, անտրամաբանական և միջազգային օրենքներին ու ամրդկային սկզբունքներին հակասող քայլն, այն համարել է Իրանի քաղաքակրթության ու մշակույթի դեմ Վաշինգտոնի այդ թշնամական դիրքորոշման դրսևրում:

Նշելով, որ ԱՄՆ-ի վերջին քայլն ազդելու է ՀԳՀԾ-ի հաջող  գործադրման վրա , Բահրամ Ղասեմին ավելացրել է.«ԱՄՆ-ում իշխող վարչակազմի նման ծայրահեղական ու նենգամիտ քայլը կրկին անգամ ապացուցում է ամերիկացիների անտրամաբանության թշնամական խառնվածքը»:

 

«Ռեսալաթ»
Լոնդոնի մտավախությունը ՝ BREXIT-ից հետո

 

Լոնդոնը շարունակում է մտահոգվել BREXIT-ին հաջորդող  հարցերով:  Բրիտանիայի կառավարությունը տեղեկացրել է օրինածի մասին, որն այդ երկրին իրավունք է տալիս Եվրամիության կազմից դուրս գալուց հետո պատժամիջոցներ կիրառել :  Նման նախագիծ ներկայացնելու Լոնդոնի պատճառաբանություններից մեկն էլ ահաբեկիչների ֆինանսական աղբյուրների դադարեցման և նրանց ակտիվների առգրավման իրավունքն է: Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի կանոնադրության ու ԵՄ-ի օրենքների շրջանակից դուրս, Բրիտանիան որոշ երկրների դեմ քայլեր է ձեռնարկում, մինչդեռ BREXIT-ից հետո , շրջափակումների օրինականությունը միմիայն նոր օրենքի վավերացմամբ կարելի է արդարացնել: Ներկայումս, Լոնդոնը հիմք է ընդունում  30 երկրի ՝ այդ թվում Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ շրջափակումների սահմանումը:

 

 

«Իրան»

ASEAN-ի նիստը ՝ Վաշինգտոն-Պեկին մրցակցության հարթակ

 

Ֆիլիպիններում կայացած ASEAN-ի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստի շրջանակում , հանդիպելու են ԱՄՆ-ի Պետքարտուղարը և ՌԴ ԱԳ նախարարը:

ASEAN-ի անդամ երկրների ԱԳ նախարարներն ի մի են եկել Մանիլայում ՝ անվտանգության տարբեր հարցեր քննարկելու նպատակով: Թվում է, որ չնայած քաղաքական քաշքշուկներին, նիստի մասնակիցները գնահատելու են Վաշինգտոնի և Պեկինի հեղինակությունը է տարածաշրջանի անվտանգության հարցերը կարգավորելու գործում: Նիստում քննարկվելու է նաև Չինաստանի հարավային ծովում անդամների հավատարմության նախագիծը: Մասնակից երկրների ներկայացուցիչները ստորագրել են նախագիծը և թվում է, որ ԱԳ նախարարները ևս այն հաստատելու են: Այդպիսով, ԱՄՆ-ը, Ճապոնիան և Վիետնամը փորձելու են Չինաստանի դեմ հանել այդ տարածաշրջանային կազմակերպությանը:  Դա այն դեպքում, երբ Չինաստանը բազմիցս շեշտելէ , որ տարածաշրջանից դուրս երկրները ՝ Ճապոնիան և ԱՄՆ-ն իրավունք չունեն միջամտել տարածաշրջանի ներքին հարցերին:

 

 

lragir.am

Սարկոզիին կասկածում են Կատարից կաշառք ստանալու մեջ

 

Ֆրանսիայի դատախազությունը պատրաստվում է ստուգել երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին կոռուպցիոն սխեմաների մասնակցության գործով: Տելեգրաֆը գրում է, որ Սարկոզին կասկածվում է կատարական հիմնադրամներից պարգևատրում ստանալու մեջ, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Կատարում անցկացնելու հայտի լոբբինգ անի:

Իրավապահները կարծում են, որ տարբեր պաշտոնյաներ 2022 թվականին աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրի ընտրության գործում 180 միլիոն եվրո են աշխատել:

 

 

1in.am

Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականը խափանում է նրա բոլոր պլանները. The Daily Caller

 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական գեներալ Հերբերտ Մաքմասթերն արտաքին քաղաքականության հարցերում գործում Է պետության ղեկավարի կամքին հակառակ եւ փաստորեն ձախողում Է նրա պլանները: Օգոստոսի 3-ին այս մասին հայտնել Է The Daily Caller թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամների:

«Այն ամենն, ինչ առաջարկում Է նախագահը, Մաքմասթերը մերժում Է,- հրատարակությանը պատմել Է նրանցից մեկը գաղտնիության պայմանով:- Թրամփը ցանկանում Է հեռանալ Աֆղանստանից, Մաքմասթերն այնտեղ ձգտում Է Էլ ավելի մեծ ներգրավվածության, Թրամփը ցանկանում Է հեռանալ Սիրիայից, Մաքմասթերը մտադիր Է ներդրվել այնտեղ, Թրամփը ցանկանում Է կարգավորել Չինաստանի շուրջը ծագած իրադրությունը, Մաքմասթերը չի ցանկանում դա, Թրամփը ցանկանում Է լուծել իսլամի հիմնախնդիրը, Մաքմասթերը »:

«Ես գիտեմ, որ նախագահն այն բանի մեծ երկրպագուն չԷ, ինչ անում Է Մաքմասթերը: Չեմ հասկանում, թե ինչու Է նա թույլ տալիս այդ տղային մնալ այդ պաշտոնում, եթե նա խափանում Է այն բոլոր քայլերը, որոնք (Թրամփը) ցանկանում Է ձեռնարկել արտաքին քաղաքականության բնագավառում»,- հայտարարել վարչակազմի մեկ այլ նախկին ներկայացուցիչ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

news.am

Գլխավոր քարտուղար․ ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում ամենաբարդ ժամանակաշրջանն է «սառը պատերազմի» ավարտից հետո

 

 

ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում ամենաբարդ ժամանակաշրջանն է «սառը պատերազմի» ավարտից հետո։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը CNN-ին տված հարցազրույցում ։

Նրա խոսքով, Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի կողմից իրավիճակի «ապակայունացումը»  նվազեցրել է դիվանագիտական վերբեռնման հույսերը։ «Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում ամենաբարդ ժամանակաշրջանն է «սառը պատերազմի» ավարտից հետո»,- ասել է նա՝ հավելելով, որ «սառը պատերազմի» ավարտից հետո «մենք հույս ունեինք Ռուսաստանի հետ սերտ համագործակցություն զարգացնել»։ Բայց «Ղրիմի անեքսիայից ու Ուկրաինայի արեւելքում իրավիճակի ապակայունացումից» հետո ՆԱՏՕ-ի ու Մոսկվայի հարաբերությունները զգալիորեն վատացել են։ Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն ուզում է խուսափել հետագա լարվածությունից։

«Քանի դեռ մենք ուժեղ ենք, քանի դեռ մենք կանխատեսելի ենք, մենք կարող ենք քաղաքական երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, որպեսզի փորձենք կանխել էսկալացիան ու խուսափել նոր սառը պատերազմից»,- ասել է նա։