Facebook-ը ծրագրում է խստացնել կեղծ լուրերի դեմ պայքարը
Օգոստոս 04, 2017 13:29 Asia/Tehran
Կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակում Facebook սոցկայքը ծրագրում է մեծ թվով պոտենցիալ սուտ հոդվածներ ուղարկել փաստերը ստուգողներին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
Facebook-ը սկսում է պոտենցիալ կեղծ լուրերը հայտնաբերելու համար բարելավված գործառույթներ օգտագործել, որից հետո դրանք կուղարկվեն փաստերը ստուգողներին։ Ստուգումներից հետո դրանք կտեղադրվեն օրիգինալ հրապարակմամբ։
Գործակալության տվյալներով՝ Facebook-ն առանձին հայտարարությամբ ասել է, որ փաստերի ստուգման նոր գործառույթի թեստավորումը կսկսվի ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Նիդերլանդներում։
hartak.am/
Պիտակ