Ամերիկացի սենատորը նախազգուշացրել է Աֆղանստանում և Իրաքում Սպիտակ տան քայլերի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i69076-Ամերիկացի_սենատորը_նախազգուշացրել_է_Աֆղանստանում_և_Իրաքում_Սպիտակ_տան_քայլերի_կապակցությամբ
Ամերիկացի սենատորը նախազգուշացրել է Աֆղանստանում և Իրաքում Սպիտակ տան ռազմատենչ քայլերի բացասական հետևանքների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2017 12:42 Asia/Tehran
  • Ամերիկացի սենատորը նախազգուշացրել է Աֆղանստանում և Իրաքում Սպիտակ տան քայլերի կապակցությամբ

Ամերիկացի սենատորը նախազգուշացրել է Աֆղանստանում և Իրաքում Սպիտակ տան ռազմատենչ քայլերի բացասական հետևանքների մասին:

Մեհր լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ի անվտանգության ուժերի մարտունակության մակարդակը չբարձրացվի, Իրաքի պատերազմից ավելի վատ փորձ է ունենալու Աֆղանստանում:

ԱՄՆ-ի  սենատորը հավելել է.«ԱՄՆ-ի միլիտարիստական քաղաքականությունների հետևանքով Աֆղանստանի անվտանգությունը ավելի է խարխլվելու»:

Ավելի վաղ, ԱՄՆ Սենատի զիված ուժերի կոմիտեի ղեկավարն ասել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավորինս շուտ պետք է պարզաբանի Աֆղանստանում Վաշինգտոնի պատերազմական ռազմավարությունը:

ԱՄՆ-ի մի խումբ պաշտոնյաների խոսքերով՝ Աֆղանստանում Վաշինգտոնի ռազմավարության որոշման հետաձգման պատճառները կապված են Սպիտակ տան ավագ պաշտոնատարների տարաձայնությունների հետ: Սպիտակ տան պաշտոնատարները համաձայնության չեն եկել՝ ավելի շատ ուժեր Աֆղանստան գործուղելու կամ Աֆղանստանի պատերազմը անվտանգության մասնավոր ծառայություններին հանձնելու շուրջ: