Կրեմլը զգուշացրել է ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i69096-Կրեմլը_զգուշացրել_է_ԱՄՆ_ին
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, քննադատելով ԱՄՆ-ի կողմից այդ երկրի դեմ սահմանաված նոր շրջափակումները, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այդ քայլի կապակցությամբ զգուշացրել է Վաշինգտոնին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2017 14:53 Asia/Tehran
  • Կրեմլը զգուշացրել է ԱՄՆ-ին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, քննադատելով ԱՄՆ-ի կողմից այդ երկրի դեմ սահմանաված նոր շրջափակումները, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այդ քայլի կապակցությամբ զգուշացրել է Վաշինգտոնին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ լրագրողների հետ ունեցած ասուլիսում Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է.«Կրեմլն ընդունում է Թրամփի տված գնահատականը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների նվազեցման վտանգների մասին»:

Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում, քննադատելով ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից Ռուսաստանի շրջափակման մասին կայացրած որոշումը, այդ քայլը վտանգավոր էր բնութագրել Վաշինգտոն-Մոսկվա հարաբերություններում: 

Պեսկովն ասել է.«Մոսկվան ընդունում է, որ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների կտրուկ նվազումը կարող է վտանգավոր լինել կենսական և կարևոր ոլորտներում»: