Օգոստոս 06, 2017 07:37 Asia/Tehran
  • Բրյուսելը արդյունավետ է համարել Մուգերինիի Թեհրան կատարած այցը

ԵՄ-ն հայտարարել է, որ միության արտաքին քաղաքականության պատասխանատուի Թեհրան կատարած ուղևորությունն ու ԻԻՀ-ի պաշտոնատարների հետ հանդիպումները արդյունավետ են եղել:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինիի գրասենյակը շաբաթ օրը հրապարակած հաղորդագրության մեջ անդրադառնալով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության հանդիսությանն առընթեր իրանցի պաշտոնատարների հետ նրա հանդիպումներին, հայտարարել է. «Հանդիպումների ժամանակ Մուգերինին ՀԳՀԾ-ն տարածաշրջանային ու միջազգային կայունության գրավականը համարելով ընդգծել է, որ ԱԷՄԳ-ի զեկույցներն ու շրջափակումների չեղարկման հետ առնչվող տնտեսական օգուտներն ապացուցում են, որ ՀԳՀԾ-ի գործադրումը ճիշտ ուղղության վրա է գտնվում»:

Մոգերինին կրկին ընդգծել է ՀԳՀԾ-ի միջազգային համաձայնագրի հանդեպ ԵՄ-ի հավատարմությունը և դրա ազդեցիկ ու լիարժեք իրագործման անհրաժեշտությունը:

Հայտարարության համաձայն՝ տարբեր բնագավառներում Իրան-ԵՄ երկկողմ հարաբերությունների քննարկումը և տարածաշրջանային ու հատկապես Սիրիայի զարգացումների շուրջ զրույցը իրանցի պաշտոնատարների հետ Մուգերինիբանակցության մյուս թեմաներից են եղել:

Մուգերինին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության հանդիսությանը մասնակցելու նպատակով ուրբաթ օրը ժամանել էր Թեհրան և շաբաթ օրն այդ հանդիսությանը ներկա գտնվելուց բացի հանդիպում ու զրույց էր ունեցել իրանցի մի խումբ պաշտոնատարների հետ:

 

Պիտակ