Շվեյցարական Ալպերում սառցադաշտերի հալման հետևանքով կանխատեսվում է հարյուրավոր մումիաների հայտնաբերում
https://parstoday.ir/hy/news/world-i69122-Շվեյցարական_Ալպերում_սառցադաշտերի_հալման_հետևանքով_կանխատեսվում_է_հարյուրավոր_մումիաների_հայտնաբերում
Ալպերի մակերևույթի վրա կարող են հայտնվել հարյուրավոր մումիֆիկացված մարմիններ, ինչի պատճառը հալվող սառցադաշտերն են: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով շվեյցարական ոստիկանությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2017 05:12 Asia/Tehran
  • Շվեյցարական Ալպերում սառցադաշտերի հալման հետևանքով կանխատեսվում է հարյուրավոր մումիաների հայտնաբերում

Ալպերի մակերևույթի վրա կարող են հայտնվել հարյուրավոր մումիֆիկացված մարմիններ, ինչի պատճառը հալվող սառցադաշտերն են: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով շվեյցարական ոստիկանությանը:

Շվեյցարիայի իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ լեռներում ավելի հաճախ են հայտնաբերվում անհետ կորած լեռնագնացների մնացորդները:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ալպերում անհետ կորածների շարքում 1925 թվականից արձանագրվել է ավելի քան 300 անուն և վայր, որից մոտ 160-ը՝ Մոնբլանի վրա: Մահացածների մեծամասնությունը դժբախտ պատահարների զոհեր կամ ինքնասպան եղած մարդիկ են, ինչպես նաև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած զինվորները:

The Guardian-ը պարզաբանում է, որ Ալպերի սառցադաշտերը հալվում են աննախադեպ արագությամբ. վերջին տարվա ընթացքում դրանք կորցրել են մոտ մեկ քառակուսի կիլոմետր, այսինքն՝ մոտ 900 միլիարդ լիտր ջուր:

Tert.am