Էրդողանը պնդում է ՝ բոլոր մեղադրյալները դատարանում պետք է համազգեստ կրեն
Օգոստոս 06, 2017 07:28 Asia/Tehran
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ հեղաշրջման ձախողած փորձի բոլոր մեղադրյալները պետք է դատարանում համազգեստ կրեն:
Associated Press գործակալության փոխանցմամբ, այդ մասին Էրդողանը հայտարարել է շաբաթ օրը, Մալաթիայում, այն բանից հետո, երբ մեղադրյալներից մեկը դատարան էր ներկայացրել վերանաշապիկով, որի վրա գրված էր «Հերոս» բառը և մեծ խառնաշփոթ էր առաջացրել դատարանում:
Էրդողանը պնդել է , որ բոլոր մեղադրյալները պետք է կրեն մուգ սրճագույն միանման համազգեստ:
Մեկ տարի առաջ, 2016 թվականի հուլիսի 15-ի պետական ձախողած հեղաշրջման փորձի մեղադրանքով, ձերբակալվել և աշխատանքից ազատվել են ավելի քան 170 հազար հոգի:
Պիտակ