Էրդողանը պնդում է ՝ բոլոր մեղադրյալները դատարանում պետք է համազգեստ կրեն
https://parstoday.ir/hy/news/world-i69130-Էրդողանը_պնդում_է_բոլոր_մեղադրյալները_դատարանում_պետք_է_համազգեստ_կրեն
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ հեղաշրջման ձախողած փորձի բոլոր մեղադրյալները պետք է դատարանում համազգեստ կրեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2017 07:28 Asia/Tehran
  • Էրդողանը պնդում է ՝ բոլոր մեղադրյալները դատարանում պետք է համազգեստ կրեն

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ հեղաշրջման ձախողած փորձի բոլոր մեղադրյալները պետք է դատարանում համազգեստ կրեն:

Associated Press գործակալության փոխանցմամբ, այդ մասին Էրդողանը հայտարարել է շաբաթ օրը,  Մալաթիայում, այն բանից հետո, երբ մեղադրյալներից մեկը դատարան էր ներկայացրել վերանաշապիկով, որի վրա գրված էր «Հերոս» բառը և մեծ խառնաշփոթ էր առաջացրել դատարանում:

Էրդողանը պնդել է , որ բոլոր մեղադրյալները պետք է կրեն մուգ սրճագույն միանման համազգեստ:

Մեկ տարի առաջ, 2016 թվականի հուլիսի 15-ի պետական ձախողած հեղաշրջման փորձի մեղադրանքով, ձերբակալվել և աշխատանքից ազատվել են ավելի քան 170 հազար հոգի: