ԻՊ 271 ահաբեկիչ վերադարձել է Ֆրանսիա. երկրի ՆԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i69222-ԻՊ_271_ահաբեկիչ_վերադարձել_է_Ֆրանսիա._երկրի_ՆԳՆ
Ֆրանսիայի քաղաքացի ավելի քան 270 ահաբեկիչ, որ անդամակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, վերադարձել է հայրենիք. այս մասին գրում է tass.ru-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2017 05:30 Asia/Tehran
  • ԻՊ 271 ահաբեկիչ վերադարձել է Ֆրանսիա. երկրի ՆԳՆ

Ֆրանսիայի քաղաքացի ավելի քան 270 ահաբեկիչ, որ անդամակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, վերադարձել է հայրենիք. այս մասին գրում է tass.ru-ն:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը հայտնել է, որ ԻՊ անդամ ֆրանսիացիներից նվազագույնը 271-ը վերադարձել է երկիր, նրանցից 54-ն անչափահասն է:
Նախարարը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե Սիրիա և Իրաք մեկնած 700 Ֆրանսիայի քաղաքացիներից քանիսն են ոչնչացվել պատերազմի ընթացքում:
Նշենք, որ սեփական երկրի տարածքում տեղի ունեցած մի շարք ահաբեկչական հարձակումները ստիպեցին Ֆրանսիային ներգրավվել ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայում և պայքարել դրա դեմ օդային հարվածներով Սիրիայում և Իրաքում:

Tert.am