Մոսկվան որոշել է կրճատել ԱՄՆ-ի վճարային ցանցերից իր կախվածությունը
https://parstoday.ir/hy/news/world-i69276-Մոսկվան_որոշել_է_կրճատել_ԱՄՆ_ի_վճարային_ցանցերից_իր_կախվածությունը
Ռուսաստանի կառավարությունը տեղեկացրել է ԱՄՆ-ի վճարային ցանցերից, ինչպես նաև որպես գլխավոր արտարժույթ՝ դոլարից կախվածությունը կրճատելու Ռուսաստանի կառավարության որոշման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2017 01:13 Asia/Tehran
  • Մոսկվան որոշել է կրճատել ԱՄՆ-ի վճարային ցանցերից իր կախվածությունը

Ռուսաստանի կառավարությունը տեղեկացրել է ԱՄՆ-ի վճարային ցանցերից, ինչպես նաև որպես գլխավոր արտարժույթ՝ դոլարից կախվածությունը կրճատելու Ռուսաստանի կառավարության որոշման մասին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը երկուշաբթի օրը կենսական համարելով ԱՄՆ-ի ֆինանսական միջոցներից կախվածության կրճատումն, ասել է. «Այս կախվածությունը շարունակվելու դեպքում, Մոսկվան մշտապես կապված է լինելու Վաշինգտոնին: Եվ դա  ամերիկացի պաշտոնատարների ցանկությունն է»:

Ռուսաստանն ավելի վաղ արևմտյան ցանցերի, այդ թվում VISA-ի և MASTERCARD-ի փոխարեն ներկայացրել էր MIR կոչվող ազգային վճարային ցանցը:

Այսպիսով Մոսկվան իրականում արձագանքում է Վաշինգտոնի նոր պատժամիջոցներին, որոնց ԱՄՆ-ի նախագահն անցած շաբաթ ստորագրելով, օրենքի ուժ տվեց:

Ռյաբկովը ցավ հայտնելով այն կապակցությամբ, որ Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունները ծանր փորձության են մատնվել, ասել է. «ԱՄՆ-ի Կոնգրեսն իր ցանկությունը թելադրելով Թրամփին, պատժամիջոցների նոր շրջան սկսեց Ռուսաստանի դեմ»: