ՄԱԿ-ը նախազգուշացրել է Կենտրոնական Աֆրիկայի հանրապոտությունում ցեղասպանության իրականացման կապակցությամբ
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով պատասխանատուն նախազգուշացրել է Կենտրոնական Աֆրիկայում բռնություններն աճելու և ցեղասպանության իրականացման կապակցությամբ:
Դոյչե Վելլե գործակալության հաղորդմամբ` ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով պատասխանատու Ստեֆան Օբրայնը մտահոգություն է հայտանել Կենտրոնական Աֆրիակայի հանրապետությունում բռնութուններն աճելու կապակցությամբ, ասելով. «Այդ երկրում ցեղասպանության նշաններ են նկատվում: Անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել»:
Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունում ՄԱԿ-ի առաքելությունը, որը կոչվում է «Մինուսկա», ընդգրկում է 12 հազար 870 զորայիններ և ոստիկանության աշխատակազմ, որոնք մինչև նոյեմբերի 15-ը այդ երկրում մնալու արտոնություն ունեն:
Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունում թայֆայական բախումնաերի և 2013թ. այդ երկրի կառավարության կործանման հետևանքով այդ երկրում ընդլայնվել է անապահովությունը, ինչը մեծ թվով խաղաղ քաղաքացիների զոհվելու և փախստականի կարգավիճակում հայտնվելու պատճառ է դարձել:
Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունը ամենաանապահով երկիրն է համարվում մարդասիրական խմբերի և ՄԱԿ-ի «Կապույտ սաղավարտ» խաղաղապահ ուժերի համար: