ԱՄՆ-ն ծրագրումներ է անում Ռուսաստանի ազգային անվտանգության դեմ
Ռուսական մի օրաթերթ գրել է. «ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ծրագրումներ են կատարում Ռուսաստանի անվտանգության դեմ»:
«Նեզավիսիմայա Գազետա» ռուսական օրաթերթի առցանց կայքն ուրբաթ օրը մի հոդվածում անդրադառնալով ՆԱՏՕ-ի անդամ և ԱՊՀ երկրների մասնակցությամբ Ղազախստանում կազմակերպված «Դաշտի արծիվ-2017» զորավարժությանը, գրեցլ է. «ԱՄՆ-ն այն պայմաններում է մասնակցում տարածաշրջանային զորավարժություններին, երբ հրաժարվում է Սիրիայում նման զորավարժությունների մասնակցելու առաջարկից»:
«Ղազախստանի տարածքում տեղակայված ԱՄՆ-ի ռազմական կառույցները սպառնալիք են համարվում Ռուսաստանի և ԱՊՀ երկրների համար և Վաշինգտոնը Կովկասի տարածաշրջանում բազմաթիվ զորավարժությունների մասնակցելով, ցանկանում է վարժություններ կատարել Կենտրոնական Ասիայի պատերազմի դաշտում»,-գրել է ռուսական օրաթերթը:
Ղազախստանն ավելի քան 7000 կմ համատեղ սահման ունի Ռուսաստանի հետ, ինչն աշխարհում ցամաքային ամենաերկար սահմանն է և դրա շատ բաժիններում լուրջ վերահսկողություն չի գործադրվում:
Երկու փուլերում կազմակերպված «Դաշտի արծիվ-2017» միջազգային զորավարժությունը օգոստոսի 4-ին ավարտվեց Ղազախստանում: