Թուրքիայում 13 մարդ է ձերբակալվել` ՔԲԿ-ի օգտին քարոզչություն իրականացնելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i69760-Թուրքիայում_13_մարդ_է_ձերբակալվել_ՔԲԿ_ի_օգտին_քարոզչություն_իրականացնելու_համար
Թուրքիայի Հաքարի նահանգի ոստիկանության կենտրոնը հայտարարել է, որ PKK-ի համար քարոզչություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել է 13 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2017 07:51 Asia/Tehran
  • Թուրքիայում 13 մարդ է ձերբակալվել` ՔԲԿ-ի օգտին քարոզչություն իրականացնելու համար

Թուրքիայի Հաքարի նահանգի ոստիկանության կենտրոնը հայտարարել է, որ PKK-ի համար քարոզչություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել է 13 մարդ:

Ոստիկանությունը հայտարարել է, որ Քուրդստանի բանվորական կուսակցության համար քարոզչություն կատարելուց բացի, ձերբակալվածները նաև մեղադրվում են հրահրիչ քայլեր կատարելու և հասարակական կարգը խանգարելու մեջ:

2012թ. դեկտեմբերին մեկնարկեց Թուրքիայում քրդերի հարցի կարգավորման խաղաղ գործընթացը, սակայն 2015թ. հուլիսին Սուրուչ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այն դադարեց և բախումներ  սկսվեցին Թուրքիայի բանակի և PKK-ի միջև:

Հրապարակված տվյալների համաձայն` 2015թ. հուլիսից ի վեր սպանվել են նվազագույնը 600 թուրք բանակայիններ և ավելի քան յոթ հազար ՔԲԿ-ի զինյալներ: