Պատերազմի հավանականության պատճառով, Հյուսիսային Կորեան կանչել է իր դեսպաններին
https://parstoday.ir/hy/news/world-i69766-Պատերազմի_հավանականության_պատճառով_Հյուսիսային_Կորեան_կանչել_է_իր_դեսպաններին
ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև լարվածությունը սրվելով, արտահերթ նիստ հրավիրելով, Փխենյանը կանչել է իր դեսպաններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2017 08:32 Asia/Tehran
  • Պատերազմի հավանականության պատճառով, Հյուսիսային Կորեան կանչել է իր դեսպաններին

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև լարվածությունը սրվելով, արտահերթ նիստ հրավիրելով, Փխենյանը կանչել է իր դեսպաններին:

Երկուշաբթի օրը, Հարավային Կորեայի Միավորման նախարարության խոսնակ Թաե Հյունն ասել է.«Դեռ պարզ չէ, թե Փխենյանը որ երկրներում իր դեսպաններին է կանչել, սակայն արտահերթ նիստին մասնակցելու նպատակով Փխենյան են մեկնել Ռուսաստանում, Չինաստանում և ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպանները»:

Նա նշել է, որ այդ նիստում հավանաբար քննարկվելու են երկրի ռազմական պատրաստվածության, հավանական միջուկային փորձարկման, բալիստիկ հրթիռի արձակման և ԱՄՆ-ին դիմակայման եղանակների հետ կապված հարցեր:

Փխենյանն իր դեսպաններին կանչել է այն ժամանակ, երբ Հյուսիսային կորեայի ու ԱՄՆ-ի միջև լարվածությունները սրվել են՝ Փխենյանի դեմ ուղղված Դոնալդ Թրամփի նոր սպառնալիքների պատճառով: