Հնդկաստանը երկրից հեռացրել է տասնյակ հազարավոր ռոհինգյա ցեղի փախստական մուսուլմանների
https://parstoday.ir/hy/news/world-i69834-Հնդկաստանը_երկրից_հեռացրել_է_տասնյակ_հազարավոր_ռոհինգյա_ցեղի_փախստական_մուսուլմանների
Հնդկաստանը երկրից հեռացրել է շուրջ 40 հազար ռոհինգյա ցեղի փախստական մուսուլմանների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2017 07:56 Asia/Tehran
  • Հնդկաստանը երկրից հեռացրել է տասնյակ հազարավոր ռոհինգյա ցեղի փախստական մուսուլմանների

Հնդկաստանը երկրից հեռացրել է շուրջ 40 հազար ռոհինգյա ցեղի փախստական մուսուլմանների:

Երկուշաբթի օրը, Հնդկաստանի Ներքին գործերի նախարարությունը տեղական կառավարություններից պահանջել է երկրից հեռացնել ռոհինգյա ցեղի փախստական մուսուլմաններին:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հնդկաստանի կառավարությանն զգուշացրել է այդ քայլին դիմելու կապակցությամբ:

2016թ. հոկտեմբերից Մյանմայի Ռախին նահանգում, ծայրահեղական բուդիստների և բանակայինների հարձակումների հետևանքով սպանվել են շուրջ 1000 և փախստականի կարգավիճակում են հայտնվել ավելի քան 90 հազար ռոհինգյա մուսուլմաններ:

Մյանմայում Ռոհինգյա ցեղի մուսուլմանները զրկված են քաղաքացիական իրավունքից: Փախստականների մեծ մասը իրենց կյանքը փրկելու համար փախել են Բանգլադեշ, իսկ այնտեղից էլ Հնդկաստան: