Շվեյցարական սուպերմարկետներում միջատներից կոտլետներ կվաճառեն
https://parstoday.ir/hy/news/world-i69906-Շվեյցարական_սուպերմարկետներում_միջատներից_կոտլետներ_կվաճառեն
СООР շվեյցարական սուպերմարկետների ցանցը օգոստոսի վերջին կսկսի միջատներից պատրաստված կոտլետներ եւ տեֆտելիներ վաճառել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասի ասվում է COOP-ի կայքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2017 05:47 Asia/Tehran
  • Շվեյցարական սուպերմարկետներում միջատներից կոտլետներ կվաճառեն

СООР շվեյցարական սուպերմարկետների ցանցը օգոստոսի վերջին կսկսի միջատներից պատրաստված կոտլետներ եւ տեֆտելիներ վաճառել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասի ասվում է COOP-ի կայքում։

Կոտլետներն ու տեֆտելիները որոնց բաղադրության մեջ 31 տոկոս ալյուրոդի միս կա, վաճառքում կհայտնվեն օգոստոսի 21-ից՝ Ժնեւում, Բազելում, Բերնում, Լոզանում, Վինթերթուրում, Լուգանոյում եւ Ցյուրիխում գտնվող խանութների ցանցում։

Միջատներով պատրաստված սնունդը հարուստ է սնուցիչ նյութերով, տնտեսում է բնական ռեսուրսները եւ հեշտութամբ է ներառվում ժամանակակից սննդակարգում։

Շվեյցարիայի օրենսդրությունը թույլ է տալիս մթերքների վաճառքը, որոնց բաղադրության մեջ ներառված են ծղրիդներ, լուսատիտիկներ կամ ալյուրորդեր, սակայն արտերկրից դրանց ներկրումն արգելված է։

News.am