Լավրովն անպատասխանատու քայլ է համարել Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումները
https://parstoday.ir/hy/news/world-i69942-Լավրովն_անպատասխանատու_քայլ_է_համարել_Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_շրջափակումները
Ռուսաստանի ԱԳ նախարարն անպատասխանատու քայլ համարելով Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումներն, ասել է. «Հրթիռային ծրագրի կապակցությամբ Իրանի ծախսերի մեծացման համար ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերում որևէ արգելք գոյություն չունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2017 13:04 Asia/Tehran
  • Լավրովն անպատասխանատու քայլ  է համարել Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումները

Ռուսաստանի ԱԳ նախարարն անպատասխանատու քայլ համարելով Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումներն, ասել է. «Հրթիռային ծրագրի կապակցությամբ Իրանի ծախսերի մեծացման համար ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերում որևէ արգելք գոյություն չունի»:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը Մոսկվայում Բոլիվիայի ԱԳ նախարար Ֆեռնանդո Վանա Քենիի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ասել է. «ՀԳՀԾ-ի հավասարակշռությունը հօգուտ Վաշինգտոնի խախտելու նպատակով Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր շրջափակումներն անպատասխանատու քայլ են, որոնք կարող են վնասել չափազանց հաշվարկված այս հավասարակշռությանը և նույնիսկ դա չեղարկել»:

Լավրովն անդրադառնալով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի երեքշաբթի օրը կատարած հայտարարությանն այն մասին, թե ԱՄՆ-ի շրջափակումները շարունակվելու դեպքում հնարավոր է Իրանը հրաժարվի միջուկային համաձայնությունից, հույս է հայտնել, որ դա տեղի չի ունենա և ԱՄՆ-ն չի ոտնահարի ՀԳՀԾ- ի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները: