400 ռուս երեխաներ Իրաքում ու Սիրիայում ահաբեկիչների գերության մեջ են
https://parstoday.ir/hy/news/world-i69952-400_ռուս_երեխաներ_Իրաքում_ու_Սիրիայում_ահաբեկիչների_գերության_մեջ_են
Ահաբեկչական խմբերի, հատկապես ԻԼԻՊ-ի անդամները շուրջ 400 երեխաների փոխադրել են Իրաք և Սիրիա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2017 13:59 Asia/Tehran
  • 400 ռուս երեխաներ Իրաքում ու Սիրիայում ահաբեկիչների գերության մեջ են

Ահաբեկչական խմբերի, հատկապես ԻԼԻՊ-ի անդամները շուրջ 400 երեխաների փոխադրել են Իրաք և Սիրիա:

Մոսկվայում տպագրվող «Կոմերսանտ» օրաթերթը չորեքշաբթի օրը գրել է, որ երեխաների հարցերով Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Աննա Կուզենցովան Մոսկվայում Միջին Արևելքի մի խումբ երկրնռրի դեսպանների հետ հանդիպման ժամանակ զրուցել է անխնամակալ ռուս երեխաներին Ռուսաստան վերադարձնելու հնարավորության շւրջ:

Նշվում է, որ այդ երեխաներն այն ահաբեկիչների զավակներն են, ովքեր  Ռուսաստանի տարբեր տարածքներից Իրաք ու Սիրիա փոխադրվելուց հետո սպանվել են: