Էրդողանը Գերմանիայում բնակվող թուրքերին կոչ է արել քվեարկել «Թուրքիայի թշնամիների» դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i70176-Էրդողանը_Գերմանիայում_բնակվող_թուրքերին_կոչ_է_արել_քվեարկել_Թուրքիայի_թշնամիների_դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիայի թուրքական սփյուռքը պետք է երկրում 2017թ-ի սեպտեմբերի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հանդես գա կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության և նրա կողմնակիցների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2017 12:58 Asia/Tehran
  • Էրդողանը Գերմանիայում բնակվող թուրքերին կոչ է արել քվեարկել «Թուրքիայի թշնամիների» դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիայի թուրքական սփյուռքը պետք է երկրում 2017թ-ի սեպտեմբերի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հանդես գա կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության և նրա կողմնակիցների դեմ:

 

Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթի կայքը, ըստ Էրդողանի` Գերմանիայում ապրող թուրքերը պետք է «դաս տան» երկրում իշող կուսակցություններին այն բանի համար, որ նրանք անհարգալից են Թուրքիայի նկատմամբ: Թուրքիայի նախագահը Գերմանիայի իշխող կուսակցությունների դաշինքին` Քրիստոնեադեմոկրատական միությանը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանն ու «կանաչներին», ուղղակիորեն անվանել է Թուրքիայի թշնամիներ: Էրդողանը Գերմանիայի էթնիկ թուրքերին կոչ է արել աջակցել այն քաղաքական կուսակցություններին, որոնք Թուրքիայի նկատմամբ թշնամաբար տրամադրված չեն: Ըստ նախագահի` «Թուրքիայի թշնամիներին» դաս տալը Գերմանիայի բոլոր թուրքերի համար «պատվի գործ» է: 2017 թ-ի հուլիսին Էրդողանը պլանավորում էր անձամբ ելույթ ունենալ Գերմանիայում բնակվող թուրքերի առջև, սակայն պաշտոնական Բեռլինը արգելել է ելույթը այնպես, ինչպես արգելել էր Թուրքիայի արդարադատության և ազգային էկոնոմիկայի նախարարների ելույթները: Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով արգելքը, հայտարարել է, որ գերմանական իշխանությունները «ինքնասպանություն են գործում»: Թուրքիայի և Գերմանիայի միջև հարաբերությունները, այդ թվում` ՆԱՏՕ-ի գծով, վատթարացել են 2016 թ-ի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ճնշումից հետո: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը 2017 թ-ի մարտին Գերմանիային մեղադրել է հեղաշրջման փորձին աջակցելու և դրան իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասնակցությունը ճանաչելուց հրաժարվելու մեջ: Ավելի ուշ Էրդողանն անձամբ Գերմանիային մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ այն բանի պատճառով, որ գերմանական իշխանությունները Թուրքիային չեն հանձնել պետական հեղաշրջմանը մասնակցելու մեջ կասկածվողներին: Իր հերթին, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեը Էրդողանին մեղադրել է «երկիրն իրեն հարմար ձևով վերափոխելու» և ընդդիմության «բերանը փակելու» մեջ և թուրքական իշխանությունների նկատմամբ Գերմանիայի վերաբերմունքի փոփոխությունն անվանել է «ինքնահարգանքի հարց»:

Ankakh.com