ԱՄՆ-ի դերը՝ Բահրեյնի ժողովրդի բողոքը ճնշելու մեջ
Human Rights First կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որում բացահայտել է ԱՄՆ-ի դերակատարությունը Բահրեյնի ժողովրդի բողոքը ճնշելու նպատակով Ալե Խալիֆայի վարչակարգի ուժերին վերապատրաստելու գործում:
Al Ahed լրատվական կայքի փոխանցմամբ՝ Human Rights First ամերիկյան կազմակերպության մարդու իրավունքների պաշտպանների ծրագրի տնօրեն՝ Բրայան Դուլեյը երկուշաբթի օրը հայտարարել է,որ ԱՄՆ-ն դերակատար է եղել ժողովրդական բողոքի ակցիաները ճնշելու նպատակով Բահրեյնի անվտանգության ուժերին վերապատրաստելու գործում:
Բրայան Դուլեյը հավելել է.«Human Rights First կազմակերպության հասանելի են դարձել ԱՄՆ Պետդեպարտամենտի այնպիսի փաստաթղթեր,որոնք վկայում են ,որ այդ նախարարությունը 2015 թվականի մայիսին դասընթացներ է կազմակերպել Բահրեյնի անվտանգության ծառայության 15 անդամների համար»:
Human Rights First ամերիկյան կազմակերպության մարդու իրավունքների պաշտպանների ծրագրի տնօրենը հստակեցրել է.«Վաշինգտոնը շարունակում է աջակցել Բահրեյնի անվտանգության ուժերին այդ երկրի ժողովրդական բողոքները ճնշելու համար»:
Բահրեյնի թագավորական ռեժիմի ճնշող քաղաքականությունն առ այսօր չի կարողացել կասեցնել ժողովրդի ընդվզումը: