Փորձագետները ՄԱԿ-ից պահանջեցին արգելել մարդապան ռոբոտների արտադրությունը
Ռոբոտիկի ավելի քան հարյուր ականավոր փորձագետներ ՄԱԿ-ին հղած նամակում այդ կառույցից պահանջել են արգելել մարդասպան ռոբոտների արտադրությունն ու տարածումը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, արհեստական ինտելեկտի ոլորտի մի խումբ հայտնի դեմքեր, այդ թվում «Թեսլա Մոթորզ» ընկերության հիմնադիր Իլան Մասքը, երկուշաբթի օրը ՄԱԿ-ին հղած նամակում ազդարարել են մարդասպան ռոբոտների արտադրության ու տարածման կապակցությամբ:
Փորձագետները ՄԱԿ-ին ուղղված իրենց նամակում զենքի արտադրության ոլորտում արհեստական ինտելեկտն օգտագործումը կանխելու կոչ անելով, ազդարարել են, որ նման զենքերը կարող են ահաբեկչական կիրառություն ունենալ և ահաբեկիչները կարող են դրանք օգտագործել անմեղ մարդկանց դեմ:
Ռոբոտաշինության ոլորտի փորձագետները ՄԱԿ-ին հղած նամակում նաև պահանջել են այս հակամարդկային տեխնոլոգիան ավելացնել ՄԱԿ-ի սովորական սպառազինության կոնվենցիայում նշված արգելված զենքերի ցուցակում:
Մարդասպան ռոբոտը ինքնուրույն գործող զենք է, որը կարող է առանց մարդու միջամտության ընտրել իր թիրախը: Թեև դեռևս նման զենք չի արտադրվել, սակայն տեխնոլոգիայի ոլորտում առաջադիմությունը գիտնականներին մոտեցրել է դրա արտադրությանը: