Մաթիս.«ԱՄՆ-ն դեմ է Իրաքի մասնատմանը և ապակայունացմանը»
Իրաքի ՊՆ-ի հետ հանդիիպմանը ԱՄՆ-ի ՊՆ-ն ընդգծել է, որ իր երկիրը աջակցում է Իրաքի միասնականության պահպանման խնդրին ու դեմ է Իրաքի մասնատման ու անկայունացման նպատակով արվող ցանկացած քայլի:
Մեհր լրատվական գործակալության հաղորդմամբ, Հեյդար Ալ-Էբադիի հետ հանդիպման ժամանակ Ջեյմս Մաթիսը կարևորել է ԱՄՆ-ի կողմից հակաահաբեկչական պայքարում Իրաքին ցուցաբերվող աջակության անհրաժեշտությունը և ողջունել է այդ ոլորտում Իրաքի ձեռք բերած հաջողությունները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական, վերապատրաստման, սպառազինական ու ահաբեկչության դեմ պայքարում Իրաք-ԱՄՆ համագործակցությունների ամրապնդումն ու նաև ահաբեկիչների դեմ պայքարում Իրաքի արձանագրած հաջողությունները:
Երեքշաբթի օրը նախապես չհայտարարված այցով Բաղդադ է ժամանել ԱՄՆ-ի ՊՆ-ն:
Ռոյտերսը շեշտել է.«Ջեյմս Մաթիսը, ով այսօր Բաղդադ է ժամանել Իրաքի Քուրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիից պահանջելու է չեղարկել այդ շրջանում անցկացվելիք անկախության հանրաքվեն»: