Բախումներ Ֆրանսիայի հյուսիսում գտնվող փախստականների ճամբարում
https://parstoday.ir/hy/news/world-i70444-Բախումներ_Ֆրանսիայի_հյուսիսում_գտնվող_փախստականների_ճամբարում
Ֆրանսիայի հյուսիսային Քալե քաղաքի փախստասկաների ճամբարում տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավերվել է մի քանի մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2017 14:14 Asia/Tehran
  • Բախումներ Ֆրանսիայի հյուսիսում գտնվող փախստականների ճամբարում

Ֆրանսիայի հյուսիսային Քալե քաղաքի փախստասկաների ճամբարում տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավերվել է մի քանի մարդ:

«Ֆրանս պրեսի» հաղորդմամբ, Քալե քաղաքի մարզպետարանը հատարարել է, որ երկուշաբթի գիշեր փախստականների ճամբարում աֆղանների ու էրիտրեացիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորվել է առնվազն 16 մարդ:

Վերջին 2 տարիների ընթացքում հարյուրավոր ապօրինի փախստականներ միջինարևելյան ու աֆրիկյան ճգնաժամանյին երկրներից Ֆրանսիայի հյուսիսային շրջան են հասել որպեսզի այդտեղից Բրիտանիա մեկնեն:

Ասվում է, որ ներկա դրությամբ Ֆրանսիայի Քալե քաղաքում ու քաղաքի շրջակայքում անբարենպաստ պայմաններում ապրում են 400-600 փախստականներ:

2017թ. մարտ ամսից առ այսօր ոստիկանության վատ վերաբեմունքը և Ֆրանսիայի կառավարության կողմից փախստականների ապաստանների ավերումը պատճառ են դարձել, որպեսզի մարդու իրավունքների պաշտպան կառույցները բողոքեն այդ երևույթի դեմ: