ԱՄՆ Պենտագոնի ղեկավարը մեկնում է Թուրքիա
Օգոստոս 23, 2017 11:57 Asia/Tehran
ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսն այսօր՝ օգոստոսի 23-ին մեկնում է Անկարա։
Ինչպես տեղեկացնում է թուրքական MynetHaber կայքը, ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը Թուրքիայում հիմնականում քննարկելու է՝ Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն, ԱՄՆ կողմից Սիրիայի քրդերից կազմված PYD-ին զենքի մատակարարումները, Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից Թուրքիայի դեմ հնարավոր սպառնալիքները, Իրաքի թուրքմենական Թելաֆեր քաղաքում իրանական աջակցությամբ հաջող գործողությունները։
Պիտակ