Ֆրանսիայի ԱԳՆ.«Սիրիայի ժողովուրդը որոշում կընդունի Բաշար Ասադի վերաբերյալ»
https://parstoday.ir/hy/news/world-i70770-Ֆրանսիայի_ԱԳՆ._Սիրիայի_ժողովուրդը_որոշում_կընդունի_Բաշար_Ասադի_վերաբերյալ
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծել է.«Սիրիայում Փարիզի առաջնահերթություններից է ահաբեկչության դեմ պայքարը և Ֆրանսիան ոչ մի նախապայման չունի Սիրիայի նախագահ՝ Բաշար Ասադի քաղաքական ապագայի վերաբերյալ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2017 13:57 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ԱԳՆ.«Սիրիայի ժողովուրդը  որոշում կընդունի Բաշար Ասադի վերաբերյալ»

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծել է.«Սիրիայում Փարիզի առաջնահերթություններից է ահաբեկչության դեմ պայքարը և Ֆրանսիան ոչ մի նախապայման չունի Սիրիայի նախագահ՝ Բաշար Ասադի քաղաքական ապագայի վերաբերյալ»:

Ինչպես հաղորդում է ՄԵՀՐ լրատվական գործակալությունը,  շաբաթ օրը Բաղդադում Իրաքի ԱԳ նախարար՝ Էբրահիմ Ջաաֆարիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանն ասել է.«Փարիզը կաջակցի Բաշար Ասադի ապագայի վերաբերյալ սիրիացիների որոշմանը»:

Լե Դրիանը հստակեցրել է.«Իրաքում Ֆրանսիայի առաջնահերթությունն է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը և չնայած ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Իրաքի Զինված ուժերի արձանագրած հաղթանակին ,  այդ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը շարունակվում է »:

Ֆրանսիայի Արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Միջին Արևելքի հետ կապված հարցերը քննարկելու նպատակով այսօր ժամանել են Բաղդադ: