ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հավանական հրաժարումն ու դրա հետևանքները
https://parstoday.ir/hy/news/world-i70794-ՀԳՀԾ_ից_ԱՄՆ_ի_հավանական_հրաժարումն_ու_դրա_հետևանքները
«Փրես Թի Վի»-ն հայտարարել է, որ քաղաքագետների դիտանկյունից ՀԳՀԾ-ից (Joint Comprehensive Plan of Action) ԱՄՆ-ի միակողմանի հրաժարումը միջազգային օրենքների և ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի ոտնահարում կհամարվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2017 01:02 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հավանական հրաժարումն ու դրա հետևանքները

«Փրես Թի Վի»-ն հայտարարել է, որ քաղաքագետների դիտանկյունից ՀԳՀԾ-ից (Joint Comprehensive Plan of Action) ԱՄՆ-ի միակողմանի հրաժարումը միջազգային օրենքների և ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի ոտնահարում կհամարվի:

«Փրես Թի Վի» լրատվական կայքը շաբաթ օրը մի հոդվածում անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հավանական հրաժարման կապակցությամբ ամերիկացի որոշ պաշտոնատարների  հայտություններին վերլուծաբանների արձագանքին, գրել է. «Միջազգային շատ փորձագետների համոզմամբ, ԱՄՆ-ի կառավարության քաղաքական պաշտոնները զբաղեցրել են նորեկներ, ովքեր անկարող են գնահատել այդ երկրի շահերն ու զուրկ են հարցերի քաղաքական կառավարման համար անհրաժեշտ խոհեմությունից»:

Կայքը գրել է, որ ՀԳՀԾ-ն համաշխարհային ճգնաժամի կարգավորման ուղղությամբ համաշխարհային կամքի մարմնավորումն է:  «Միջազգային գործիչների և հեղինակավոր անձանց հաստատմամբ` ՀԳՀԾ-ն պատմական համաձայնություն է, որը գոհացուցիչ լուծում է առաջարկել միջուկային սպառազինության ապատարածման հետ կապված աղմկահարույց ճգնաժամի համար». ասված է հոդվածում:

«ԱԷՄԳ-ն մինչ այսօր վեց զեկույցներ հրապարակելով հաստատել է այս համաձայնագրի հանդեպ իր հավատարմությունը և ԵՄ-ն ու միջազգային այլ կազմակերպություններն էլ  հստակ կերպով ՀԳՀԾ-ն միջազգային հանրության հավաքական ձեռքբերումն են համարել, ինչը հնարավոր չէ իջեցնել երկկողմ համաձայնության մակարդակի»,-հավելել է «Փրես Թի Վի»-ն:

«Փրես Թի Վի»-ի դիտանկյունից նման պայմաններում ՀԳՀԾ-ն խանգարելու ուղղությամբ ԱՄՆ-ի ցանկացած քայլը համարվելու է միջազգային օրենքների ոտնահարում, ինչը վտանգելու է աշխարհում Վաշինգտոնի երկարաժամկետ շահերը: