Մեծ Բրիտանիայում լեյբորիստները դեմ են հանդես եկել ընդհանուր եվրոպական շուկայից հեռանալուն
https://parstoday.ir/hy/news/world-i70818-Մեծ_Բրիտանիայում_լեյբորիստները_դեմ_են_հանդես_եկել_ընդհանուր_եվրոպական_շուկայից_հեռանալուն
Մեծ Բրիտանիայում Լեյբորիստական կուսակցությունը դեմ է հանդես եկել Brexit-ից հետո, 2019-ին ընդհանուր եվրոպական շուկայից դուրս գալուն։ Այս մասին գրում է The Guardian թերթը՝ վկայակոչելով կուսակցության ներկայացուցիչ Քեյր Սթարմենին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2017 07:56 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիայում լեյբորիստները դեմ են հանդես եկել ընդհանուր եվրոպական շուկայից հեռանալուն

Մեծ Բրիտանիայում Լեյբորիստական կուսակցությունը դեմ է հանդես եկել Brexit-ից հետո, 2019-ին ընդհանուր եվրոպական շուկայից դուրս գալուն։ Այս մասին գրում է The Guardian թերթը՝ վկայակոչելով կուսակցության ներկայացուցիչ Քեյր Սթարմենին։

Պարբերականը նշում է, որ լեյբորիստները ցանկանում են «մեղմ Brexit» եւ աջակցում են Մեծ Բրիտանիայի մասնակցությանը ընդհանուր եվրոպական շուկային եւ մաքսային միությանը Brexit-ի ողջ անցումային շրջանում, որը կարող է տեւել մինչեւ 4 տարի։ Լեյբորսիտները նաեւ ուզում են, որ Բրիտանիան տնտեսական եւ առեւտրային հարցերում մնա Եվրոպական դատարանի իրավազորության տակ։ Նրանց կարծիքով, դա թույլ կտա նվազեցնել ԵՄ-ից դուրս գալուց հետո բրիտանական տնտեսության վնասը։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայն որոշել է լքել Եվրամիությունը 2016-ին կայացած հանրաքվեից հետո։ Այդ խնդրի շուրջ պաշտոնական բանակցություններն սկսվել են 2017-ի հունիսի 19-ին։ Եվրահանձնաժողովի տվյալներով, Brexit-ի պատճառով ԵՄ-ն կկորցնի տարեկան շուրջ 10 մլրդ դոլար։

 NEWS.am