Վենեսուելա.«ՄԱԿ-ը պետք է դատապարտի ԱՄՆ ռազմական սպառնալիքը»
Վենեսուելայի կառավարությունը ՄԱԿ-ից հստակ դիրքորոշում է պահանջել ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքի դեմ:
Այն դեպքում, երբ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառել Վենեսուելայի նկատմամբ, այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Խորխե Արեասան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել դատապարտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս Կարակասի դեմ հնչեցրած ռազմական սպառնալիքը:
Վենեսուելայի ԱԳ նախարարը նշել է.«ՄԱԿ-ը չի կարող լուռ մնալ և չդատապարտել այդ սպառնալիքը»:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չի բացառում վենեսուելական խնդրի ռազմական լուծման հնարավորությունը: «Մենք շատ տարբերակներ ունենք Վենեսուելայի համար, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում հնարավոր ռազմական տարբերակը»․ ասել է նա:
ԱՄՆ-ն Մադուրոյի դեմ պատժամիջոցներ է սահմանել «ժողովրդավարությունը խաթարելու»․ պատճառաբանությամբ։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները ցույց են տալիս Լատինամերիկյան երկրների նկատմամբ Վաշինգտոնի իշխանությունների ատելությունը: